12 Հուլիսի 2004, 445 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝
1. Ծննդյան 55-ամյա հոբելյանի առթիվ և պետական կառավարման բնագավառում ակտիվ գործունեության համար Սամվել Սուրենի Գալստյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրի հանձնումը: