Վարչապետի որոշումներ

13 Դեկտեմբերի 2021, 1417 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 4-ի «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին» N 347-Ա
որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետից հանել «անհատական» բառը.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված