Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2021, 1379 - Ա

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ավագ մասնագետ Մարիանա Մինասյանին 2021 թվականի դեկտեմբերի 8-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայ-ռուսական երիտասարդական 7-րդ համաժողովը համակարգելու, կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և Ռուսաստանի Դաշնության երիտասարդության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Արմենուհի Պետրոսյանի և Մարիանա Մինասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը և «COVID-19» թեստավորման վճարը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արմենուհի Պետրոսյանի և Մարիանա Մինասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023