Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2021, 1366 - Ա

ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի դեկտեմբերի 15-17-ը
գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ ծանրամարտի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Գիլոյանի` Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ COVID-19 ՊՇՌ նմուշառումների վճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: