Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2021, 1362 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 32-րդ կետի 22-րդ ենթակետում «տնտեսական մրցակցության պաշտպանության պետական» բառերը փոխարինել «մրցակցության պաշտպանության» բառերով.
2) 32-րդ կետի 24-րդ ենթակետում «հատուկ քննչական ծառայության պետը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը» բառերով.
3) 33-րդ կետի 10-րդ ենթակետում «հատուկ քննչական ծառայության պետի» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի» բառերով.
4) 33-րդ կետի 22-րդ ենթակետում «տնտեսական մրցակցության պաշտպանության պետական» բառերը փոխարինել «մրցակցության պաշտպանության» բառերով: