Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2021, 1361 - Ա

ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանին 2021 թվականի դեկտեմբերի 6-ից 8-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:
2. Արայիկ Խզմալյանի և Աստղիկ Մարաբյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023