23 Նոյեմբերի 2021, 1334 - Ա
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԲԱՐՁՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՄԻԳԵԼ ԱՆԽԵԼ ՄՈՐԱՏԻՆՈՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդածի 5-րդ մասի՝
2021 թվականի նոյեմբերի 21-24-ը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ,
Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսի
պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության և
այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 912.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների
հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության
և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: