Վարչապետի որոշումներ

22 Նոյեմբերի 2021, 1328 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ
հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների
ցանկը հաստատելու մասին N 408-Ա որոշման հավելվածի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման
չափորոշիչներն ու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» բառերը
փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ
ներկայացնելը» բառերով: