Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2021, 1311 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Նոր կորոնավիրուսային համաճարակին և այլ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին
մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 8-10-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը
կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պատվիրակության՝
Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

հավելված

Արխիվ

2024

2023