Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2021, 1297 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Սևակ Ղահրամանյանի, Տաթևիկ Պետրոսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաս-տանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Սևակ Ղահրամանյանի, Տաթևիկ Պետրոսյանի գիշերավարձը հոգում է ընդունող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ապահովել պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

հավելված