Վարչապետի որոշումներ

9 Նոյեմբերի 2021, 1278 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1019-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ
նշանակելու մասին» N 1019-Ա որոշման մեջ «Արմեն Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «Երանուհի Թումանյանցին» բառերով: