Վարչապետի որոշումներ

8 Նոյեմբերի 2021, 1259 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1006-Ա որոշման մեջ «Վարոս Սիմոնյանին» բառերը փոխարինել «Արշակ Ասլանյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 876-Ա որոշման մեջ «Վարոս Սիմոնյանին» բառերը փոխարինել «Արշակ Ասլանյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 874-Ա որոշման մեջ «Վարոս Սիմոնյանին» բառերը փոխարինել «Նարեկ Տերյանին» բառերով: