Վարչապետի որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 1249 - Ա

ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական խորհրդատվական կոմիտեի նիստին, ինչպես նաև Քիմբերլիի գործընթացի լիագումար հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ից 12-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին:
2. Նարեկ Տերյանի, Գագիկ Մկրտչյանի և Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2024

2023