Վարչապետի որոշումներ

1 Նոյեմբերի 2021, 1229 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1456-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման և պետական կառավարման մարմինների միջև «Փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1456-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից և որոշումից հանել «անհատական» բառը.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

հավելված