Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2021, 1213 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի
«Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի
պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու
մասին» N 228-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարական տան
թիվ 1 մասնաշենքի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շահագործվող հատվածի պահպանության ու անցագրային ռեժիմի
կազմակերպման կարգի առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի:»:

հավելված