Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2021, 1215 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի
Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման
հավելվածի 16-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մարտի 17-ի
«Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական
հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի N 765-Ա որոշումն ուժը
կորցրած ճանաչելու մասին» N 262-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանին»
բառերը փոխարինել «նախարարության համապատասխան ոլորտը համակարգող
նախարարի տեղակալ» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «պետ» բառը փոխարինել «պետին» բառով,
իսկ «Դավիթ Վիրաբյանին» բառերը հանել.
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ-ի
բաժնի վարիչ Աստղիկ Բալդրյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար»
բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային
ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետին՝ հանձնաժողովի
հայկական կողմի քարտուղար» բառերով:
 

Արխիվ

2024

2023