27 Հոկտեմբերի 2021, 1214 - Ա
ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ՓՈԽՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ (ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ) Ն.Գ. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԷԴԳԱՐ ՊԵՆԻԱ ՊԱՐԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի
հոկտեմբերի 27-29-ը Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար (փոխվարչապետ) Ն.Գ.
արքեպիսկոպոս Էդգար Պենիա Պարայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն աշխատանքային այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել
նրանց սնունդը.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել
Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել
ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության,
ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների
հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: