27 Հոկտեմբերի 2021, 1207 - Ա
«ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
2021 թվականի հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետությունում՝
Երևան քաղաքում անցկացվող «Նոր իրողությունների պարագայում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած
ռուսական պատվիրակության ընդունելության հետ կապված ծախսերը՝ 1044000
(մեկ միլիոն քառասունչորս հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան
պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին`
համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաշվետվությունների: