25 Հունիսի 2004, 408 - Ա
Տ. ԼԵՎՈՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Լևոնյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հ. Հովհաննիսյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ռ. Ամիրխանյան - Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Չեքիջյան - Հայաստանի ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար
Ս. Սարաջ— - Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր
Ա. Դավթյան - երգչուհի
Է. Թոփչյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի խմբավար
Գ. Մանասյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) Տ. Լևոնյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա։