Վարչապետի որոշումներ

25 Հունվարի 2004, 35 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 141 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին»

ՆՀ-896 հրամանագրի 3-րդ կետին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 4-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմի մասին» N 141-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում ընդգրկված «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի, «Սոլարեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի, «Վիրաժ Լոջիկ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի տնօրենի, «Վիասֆեր» տեխնոպարկի նախագահի, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավարի և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի փոխարեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ընդգրկել «Մշակ» ՓԲԸ-ի նախագահին, «Քրեդենս Սիստեմ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի տնօրենին, «ԷյՓիՋի Լաբս» ՍՊԸ-ի տնօրենին, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրենին, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահին և «Քվանտ» վարժարանի տնօրենին:

Արխիվ

2024

2023