22 Հոկտեմբերի 2021, 1196 - Ա
ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ
Ստեփան Մնացականյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային
տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ից
19-ը ներառյալ:
2. Ստեփան Մնացականյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին կփոխարինի
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ,
վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը: