22 Հոկտեմբերի 2021, 1195 - Ա
ՀԱՅԿ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանին և Հայաստանի
Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի
պետ Արարատ Սահակյանին 2021 թվականի հոկտեմբերի 24-ից 27-ը գործուղել
Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ 72-րդ միջազգային տիեզերագնացության վեհաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայկ Ասլանյանի և Արարատ Սահակյանի գործուղման բոլոր ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի
Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան
պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո
եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարություն ներկայացնելը: