Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2021, 1193 - Ա

ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2021 թվականի հոկտեմբերի 24-26-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի մասով խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին
մասնակցելու նպատակով։
2. Արման Խոջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: