20 Հոկտեմբերի 2021, 1188 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1326-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի
տեսչական մարմնի 2020-2022 թվականների «Սևծովյան ավազանում շրջակա
միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն
(մոնիտորինգ) իրականացնելու աշխատանքների կազմակերպման ծրագիրը
հաստատելու մասին» N 1326-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածը լրացնել նոր՝ 6-րդ և 7-րդ բաժիններով՝ համաձայն հավելվածի.
2) հավելվածի նախաբանի հինգերորդ պարբերությունը «Ծրագրի շրջանակներում» բառերից հետո լրացնել «իրականացվելու են մասնագետների, երիտասարդ գիտնականների, պրակտիկանտների ուսուցում և վերապատրաստում,» բառերով.
3) հավելվածի նախաբանի յոթերորդ պարբերությունից հանել «30 ամիս տևողությամբ։» բառերը.
4) հավելվածի նախաբանի տասնմեկերորդ պարբերությունը «(12 հաստիքային
միավոր)» բառերից հետո լրացնել «՝ կազմը հաստատում է տեսչական մարմնի
ղեկավարը՝ հետևյալ պաշտոններով, Ծրագրի ղեկավար, Ծրագրի ղեկավարի
օգնական, Ֆինանսական գործառույթները համակարգող, Հաղորդակցման ապահովման ղեկավար, Հաղորդակցման ապահովման ղեկավարի օգնական, Ավագ
հետազոտող, Ավագ հետազոտող, Ավագ հետազոտող, Ավագ հետազոտող, Հետազոտող, Հետազոտող, Հետազոտող» բառերով.
5) հավելվածի նախաբանի տասներկուերորդ պարբերությունում «2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման» բառերը փոխարինել «2019 թվականի
ապրիլի 4-ի N 374-Ն որոշման: Քաղաքացիական ծառայողների անհատական
աշխատանքներն իրականացվում են սույն հավելվածի 6-րդ բաժնի NN 1-12 ձևերին
համապատասխան, իսկ ծրագրի արդյունքների գնահատման գործընթացն իրականացվում է՝ համաձայն սույն հավելվածի 7-րդ բաժնում սահմանված ընթացակարգի:» բառերով․
6) հավելվածի 3-րդ բաժնի 1-ին կետը, 2-րդ կետի 2.2-րդ ենթակետը և 3-րդ
կետի 6-րդ սյունակը լրացնել «Երևանի տարածքային բաժին» բառերով․
7) հավելվածի 5-րդ բաժնի 1.1-ին կետի 4-րդ սյունակում «Մասնակիցների
ստորագրված ցանկեր» բառերը փոխարինել «Վերապատրաստող մարմնի կողմից տրամադրված ցանկ՝ մասնակիցների ստորագրությամբ» բառերով։