Վարչապետի որոշումներ

19 Հոկտեմբերի 2021, 1181 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի
8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և
դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող
ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական
կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված՝ օտարերկրյա պետությունների և միջազգային
վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունում՝
ա. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և
բնական պաշարների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 26-րդ կետում «մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝ համապատասխան նախարարի ներկայացմամբ:» բառերը փոխարինել «մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից։» բառերով։

Արխիվ

2024

2023