Վարչապետի որոշումներ

19 Հոկտեմբերի 2021, 1180 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթական համակարգի
աշխատակիցների 4-րդ համագումարին մասնակցելու նպատակով 2021 թվականի
հոկտեմբերի 27-29-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել
պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության ղեկավար Ժաննա Անդրեասյանի գործուղման հետ
կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս) և «COVID-19»
ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021
թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամների՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս) և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել՝
1) Արաքսիա Սվաջյանինը՝ Հայաստանի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջոցների հաշվին.
2) Արտաշես Թորոսյանինը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
3) Արտակ Պողոսյանինը և Հայկ Դավեյանինը՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամներ Անիչկա
Մովսիսյանի, Անահիտ Գրիգորյանի, Փառանձեմ Խանգելդյանի, Ջավահիր Ստեփանյանի, Ռաֆայել Բարսեղյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)
գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում պատվիրակության՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման
արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարություն ներկայացնելը:  

հավելված

Արխիվ

2024

2023