Վարչապետի որոշումներ

18 Հոկտեմբերի 2021, 1174 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 367-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի
«Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 367-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Արսեն Թորոսյան» բառերը փոխարինել «Արայիկ Հարությունյան»
բառերով.
2) «Ռուստամ Բադասյան» բառերը փոխարինել «Կարեն Անդրեասյան»
բառերով.
3) «Արմեն Հովհաննիսյան» բառերը փոխարինել «Սուրեն Գրիգորյան»
բառերով.
4) «Լիլիթ Մակունց» բառերը փոխարինել «Նազելի Բաղդասարյան»
բառերով.
5) «Շաքե Իսայան - ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Աննա Մկրտչյան
- ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերով.
6) «Անի Սամսոնյան - ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների
պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի
տեղակալ, ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Թագուհի Թովմասյան - ՀՀ
ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով:  

Արխիվ

2024

2023