18 Հոկտեմբերի 2021, 1176 - Ա
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի հոկտեմբերի 25-ից 27-ը
գործուղել Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ)՝ բռնցքամարտի միջազգային
մրցաշարին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Գիլոյանի` Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ) գործուղման
ծախսերը և COVID-19 ՊՇՌ նմուշառումների վճարը կատարել Հայաստանի
Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Սերբիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: