18 Հոկտեմբերի 2021, 1177 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2021 թվականի հոկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)
գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)
գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել՝
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանինը և
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության միջոցների հաշվին.
3) Արմեն Սիմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն
գործուղման արդյունքների մասին: