18 Հոկտեմբերի 2021, 1173 - Ա
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
նախագահ Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-ից 22-ը գործուղել
Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Միջազգային մաքսային ֆորում-2021-ին,
ինչպես նաև միաժամանակ անցկացվող` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների
խորհրդի 73-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ռուստամ Բադասյանի, Աշոտ Մուրադյանի և Շուշանիկ Ներսիսյանի՝
Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը, ինչպես նաև
«COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները և հուշանվերի ձեռքբերման ծախսը
կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն
գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: