Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2021, 1163 - Ա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ»
ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-ից
22-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ ԱՊՀ ընդերքի
հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի
14-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Հարություն Մովսիսյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝
գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո
եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների
մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարություն ներկայացնելը: