Վարչապետի որոշումներ

13 Հոկտեմբերի 2021, 1154 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 696 -Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական
վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
8-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի
11-ի «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 696 - Լ որոշմամբ (այսուհետ՝
որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կառուցվածքում՝
1) պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող մոնիթորինգի և վերլուծության վարչությունն անվանափոխել ռիսկերի գնահատման, վերլուծության և
վերահսկողության վարչության.
2) պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավաբանական վարչությունն անվանափոխել իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչության:
2. Որոշման հավելվածի՝
1) 24-րդ կետի 6-րդ ենթակետում «մոնիթորինգի և վերլուծության» բառերը
փոխարինել «ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության» բառերով.
2) 24-րդ կետի 10-րդ ենթակետում «իրավաբանական» բառը փոխարինել
«իրավական ապահովման և օրինականության վերահսկողության» բառերով:  

Արխիվ

2024

2023