12 Հոկտեմբերի 2021, 1152 - Ա
ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետի
տեղակալ Վարդան Մաթևոսյանին սույն թվականի հոկտեմբերի 20-ից 22-ը
գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ԵԱՏՄ վիճակագրության մեջ
թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Վարդան Մաթևոսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: