Վարչապետի որոշումներ

11 Հոկտեմբերի 2021, 1141 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2021 թվականի հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Ռուսաստանի
Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական
պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը
դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության`
Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝
օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված
ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մանե Գևորգյանինը, Սուրեն Վարոսյանինը, Հրաչյա
Թաշչյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում
արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի
համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լևոն Մինասյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Ռոբերտ Կավկասյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Առաքելյանինը, Վահագն Աբգարյանինը, Գոռ Թումասյանինը,
Նարեկ Ղարիբյանինը, Աղվան Իշխանյանինը, Անդրուշ Կարապետյանինը և Արամ
Էլոյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության
միջոցների հաշվին:
4. Պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման նպատակով
համաճարակային կանոնների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների
իրականացման հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների
հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին`
կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված
չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը
կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների
հաշվին:

հավելված
 

Արխիվ

2024

2023