Վարչապետի որոշումներ

12 Հոկտեմբերի 2021, 1145 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի
հոկտեմբերի 20-22-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն
հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման
ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ
կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել՝
1) Արթուր Մարտիրոսյանինը և Կարեն Մնացականյանինը՝ Հայաստանի
Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սաթենիկ Մկրտչյանինը և Արտաշես Թորոսյանինը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
3) Արտակ Պողոսյանինը՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»
ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին.
4) Արմեն Հովհաննիսյանինը՝ «Գնահատման և թեստավորման կենտրոն»
ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Վրաստան
(Թբիլիսի) գործուղումն իրականացվելու է «Գնահատման և թեստավորման կենտրոն»
ՊՈԱԿ-ի ավտոմեքենայով:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների
մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
ներկայացնելը: 

հավելված