11 Հոկտեմբերի 2021, 1139 - Ա
ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ
Արմեն Ղազարյանին 2021 թվականի հոկտեմբերի 18-ից 20-ը գործուղել
Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` «Միգրացիոն գործընկերության
վերանայում. մարտահրավերներ, հնարավորություններ և ռազմավարություններ» թեմայով Վիեննայի միգրացիոն համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղազարյանի` Ավստրիայի
Հանրապետություն (Վիեննա) գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են
հրավիրող կողմի՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային
կենտրոնի գրասենյակի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Ղազարյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: