Վարչապետի որոշումներ

11 Հոկտեմբերի 2021, 1131 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի
4-ի «Շանսի-Նաիրիտ հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների
խորհրդի հայկական կողմի անդամներ նշանակելու մասին» N 737-Ա որոշման մեջ
կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում՝
ա. «Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի
տեղակալ)» բառերը փոխարինել «Ս. Պապիկյան - ՀՀ փոխվարչապետ (տնօրենների
խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով,
բ. «Ա. Մանուկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ»
բառերը փոխարինել «Հ. Բատիկյան - ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի
գրասենյակի ղեկավար» բառերով.
2) 4-րդ կետում «ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի
տեղակալ) Տիգրան Ավինյանին՝» բառերը փոխարինել «ՀՀ փոխվարչապետ
(տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Սուրեն Պապիկյանին՝» բառերով: