Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2021, 1128 - Ա

ԺԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Վարդանյանին 2021 թվականի հոկտեմբերի 12-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ «Ստանդարտացման ռուսական շաբաթ» միջազգային տեխնոլոգիական համաժողովին մասնակցելու նպատակով:
2․ Ժաննա Զաքարյանի և Նաիրա Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023