Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2021, 1095 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի
Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին նշանակել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Երևան քաղաքում
տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրային
ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների
նախագծերի փաթեթը քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության
կառավարության ներկայացուցիչ:
 

Արխիվ

2024

2023