Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2021, 1093 - Ա

ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆԻՆ, ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական
արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանին, Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային
ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետներ
Տաթևիկ Սուքիասյանին և Արմեն Սարգսյանին 2021 թվականի հոկտեմբերի 19-25-ը
գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ)՝ Ֆրանկֆուրտի
գրքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու, ինչպես նաև հայաստանյան
տաղավարի կազմակերպման աշխատանքները համակարգելու և իրականացնելու նպատակով:
2. Գառնիկ Մոմջյանի, Տաթևիկ Սուքիասյանի և Արմեն Սարգսյանի՝
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ) գործուղման հետ
կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները
կատարել «1124. գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի «11005.
Աջակցություն գրականության հանրահռչակմանը, գրական ծրագրերին և գրքերի
միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը» միջոցառման գծով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023