Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2021, 1094 - Ա

ՋԵՄՄԱ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ
մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018
թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ
կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 2.1-ին կետն ու Ջեմմա
Սամսոնյանի դիմումը՝
1. Ջեմմա Արշավիրի Սամսոնյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության
վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի
բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-30.2-Ղ3-2)։
2. Ջեմմա Արշավիրի Սամսոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին
համապատասխան:
 

Արխիվ

2024

2023