Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1091 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ԱՊՀ մասնակից պետությունների Կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստի՝ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի
Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու հետ կապված ծախսերը՝
1.058.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2021
թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած հաշվետվության: