30 Սեպտեմբերի 2021, 1086 - Ա
ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՂՎԵՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի
8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`
1. Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն
հանուն լավ կառավարման կառուցակարգով ֆինանսավորվող՝ «Աջակցություն
քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում
կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու
իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության
ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության
պետ Անահիտ Հարությունյանին 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 3-ը ներառյալ
և հոկտեմբերի 8-ից 10-ը ներառյալ գործուղել քաղաք Աղվերան:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման
վարչության պետ Անահիտ Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց
հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը
հոգում է հրավիրող կողմը: