Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2021, 1082 - Ա

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Անապահովության (սոցիալական) գնահատման համակարգում առկա
խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նոր համակարգի ներդրման նպատակով՝
1) ստեղծել հանձնաժողով.
2) հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման
ընթացքի մասին:
3. Հանձնաժողովի անդամներին՝ ըստ անհրաժեշտության ապահովել
համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին
կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում: 

հավելված