Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2021, 1083 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր
Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու
նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարությանը 2021 թվականի ինն ամսում հատկացնել 1,680.0
հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով
նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային
միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության
հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում
հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին
աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
«Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով):  

Արխիվ

2024

2023