1 Հոկտեմբերի 2007, 696 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 74-րդ տարեդարձի առթիվ և այդ բնագավառում մատուցած ծառայությունների ու երկարամյա աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց`
Հ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության վարչության պետ
Լ. Խաչատրյան - աշխատանքի վետերան, նախկին ռադիոտեխնիկական բազայի պետ
Ի. Է. Դարքո - «Արմենիա» միջազգային օդանավակայանի «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ի մենեջեր
Ի. Կարիբյան - «Արմավիա» ՍՊԸ-ի թռիչքների անվտանգության տեսչության պետ
Ա. Ավագյան - «Ավիաբուժ» ԲԿ ՓԲԸ-ի ավիացիոն հիգիենիկ հակահամաճարակային ծառայության պետ