Վարչապետի որոշումներ

25 Սեպտեմբերի 2021, 1060 - Ա

ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին 2021 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին մասնակցելու և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2021 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին մասնակցելու և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Սարգսյանին 2021 թվականի սեպտեմբերի 28-30-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին մասնակցելու նպատակով:
4. Վահրամ Դումանյանի, Արայիկ Խզմալյանի և Լուսինե Սարգսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ՝ «COVID-19» թեստավորման վճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: