24 Սեպտեմբերի 2021, 1056 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 798-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 19-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 798-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում և N 2 հավելվածի վերնագրում «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը» բառերը փոխարինել «Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները» բառերով.
2) վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.
3) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհրդի (այսուհետ՝ համակարգող խորհուրդ) նպատակն է շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցված գործողությունների միջոցով նպաստել ոլորտի բարեփոխումների իրականացմանը:»,
բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «գնահատման համակարգի» բառերը,
գ. 3-րդ կետից հանել «, բայց ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով» բառերը,
դ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 12-րդ կետը «ՀԿ-ների,» բառերից հետո լրացնել «դեսպանատների,» բառով։