Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2021, 1051 - Ա

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի» Հայաստանի Հանրապետության 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2021 թվականի սեպտեմբերի 26-ից 28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով կայանալիք՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի նախագծի քննարկմանը մասնակցելու համար:
2. Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հակոբ Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր