15 Սեպտեմբերի 2021, 995 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 58-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 26-ի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 58-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից և տեքստից հանել անհատական բառը.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: